Ներքին 5 տարի առաջ - 14:03 06-05-2021

ԿԳՄՍ նախարարության բյուջեն կավելանա 2 մլրդ 942 մլն դարամով

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Կառավարության նիստին է ներկայացրել ՀՀ 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Ըստ Դումանյանի՝ նախատեսվում է գումարը հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար, ինչպես նաև Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինաշխատանքների մեկնարկման համար:

Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար 1 մլրդ 396 միլիոն դրամ է նախատեսվում: Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի՝ 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար նախատեսվում է 496 միլիոն դրամ:

«Մնացած մարզերում՝ յուրաքանչյուր մարզում աշխատանքները սկսելու, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձևակերպման համար նախատեսվում է 100 միլիոն դրամ»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ