Ներքին 5 տարի առաջ - 13:50 06-05-2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 7.100 քաղաքացի

Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս:

«Մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծվում կորոնավիրուսի պայքարի դեմ մեր քայլերի շուրջ: Բոլոր այդ մարդկանց. տեղեկատվությունը բաց է, խորհուրդ եմ տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները: Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2.000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, Հայաստանը պետք է շատ արագ համալրի «կանաչ երկրների» շարքը։ Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ, որ տնտեսական աճի տեմպը ոչ միայն կպահպանվի, այլև կավելանա։ Այս առումով ես հատկապես հույս ունեմ, որ մեր բիզնես հանրության ներկայացուցիչները կխրախուսեն նաև իրենց աշխատողներին, որպեսզի կազմակերպված ձևով ընկերություններում տեղի ունենա պատվաստումներ»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ դա նաև կարևոր տնտեսական նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման տեսակետից:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 7.100 քաղաքացի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին