Ներքին 5 տարի առաջ - 16:39 11-03-2021

ՀՀ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ

Բուժաշխատողների շրջանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը, քանի որ նրանք համարվում են առաջնագծում աշխատող անձինք։ Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Համաճարակաբանը հայտնել է, որ մնացած ռիսկային խմբերը նույնպես կամավոր սկզբունքով կենթարկվեն պատվաստման և հավելել, որ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվում նաև նրանց համար պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ։

Աբովյանը հավաստիացրել է, որ բուժաշխատողների շրջանում պատվաստումներն անցել են շատ հանգիստ՝ առանց որևէ խնդրի:

Նրա խոսքով՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ նույնպես ընդգրկված են ռիսկի խմբերում և ցանկալի է նաև նրանց պատվաստումը:

«Այս պահի դրությամբ առավել շատ հիվանդանոցներ ընդունվում են ծանր կլինիկական ախտանիշներով հիվանդները, որի պատճառն այն է, որ ժամանակին չեն դիմում բժշկական օգնության, երբ ունենում են թեթև ախտանշաներ»,- նշել է բժիշկ-համաճարակաբանը և զգուշացրել, որ տնային պայմաններում ոչ նպատակային և ոչ ճիշտ ժամանակահատվածում, առանց բժշկի ցուցումների հակաբիոտիկների ընդունումն ավելի է բարդացնում հիվանդի վիճակը և նրանք հիվանդանոցներ են ընդունվում ծայրահեղ ծանր վիճակում:

Բժիշկը հորդորել է ախտանիշներ հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել ԲԿ-ներ, որտեղ կապահովվի նրանց բուժման կանոնակարգված ընթացքը՝ հոսպիտալացնելով կամ տան պայմաններում օգնություն ցուցաբերելով:

Աբողվյանը տեղեկացրել է, որ երկու շաբաթ առաջ սանիտարական կանոններում փոփոխություններ են իրականացվել՝ դպրոցներում թույլատրելով 20-ից ավելի սաների ուսուցումը մեկ դասարանում՝ լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ և անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ և հավելել, որ վիճակի վատացման դեպքում այն կարող է նորից չեղարկվել:

Բժիշկը հորդորել է հետևել անվտանգության կանոնների պահպանմանը և օգտվել միայն պաշտոնական տեղեկատվությունից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին