Արտաքին 5 տարի առաջ - 22:55 05-05-2021

ՄԱԿ-ը երկրի վրա ապրող 155 միլիոն սոված մարդու մասին է հայտարարել

Ներկայումս երկիրը սուր պարենային ճգնաժամ է ապրում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի տարածած սննդամթերքի ճգնաժամերի դեմ պայքարի համաշխարհային ցանցի զեկույցում:

Առնվազն 155 միլիոն մարդ աշխարհի 55 երկրներում և տարածքներում 2020 թ. սուր սովի է ենթարկվել: Այս ցուցանիշը 20 միլիոնով ավելին է, քան 2019-ին: Սննդամթերքի անվտանգության պայմանները, որոնցում հայտնվել է Բուրկինա Ֆասոյում, Հարավային Սուդանում և Եմենում բնակվող 133 հազար մարդ, անվանում են աղետալի:
Աֆրիկյան մայրցամաքը սոված մարդկանց թվով առաջատարն է.սուր քաղց ունեցող 98 միլիոն մարդ ապրում են աֆրիկյան երկրներում: Բայց սովի խնդիրը լուրջ է նաև ասիական և ամերիկյան մի շարք նահանգներում, այդ թվում՝ Աֆղանստանում, Եմենում, Սիրիայում և Հաիթիում:

Ըստ զեկույցի հեղինակների սովի հիմնական պատճառները զինված բախումներն ու տնտեսական ցնցումներն են, ներառյալ կորոնավիրուսի համաճարակը, ինչպես նաև կլիմայական պայմանները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ