Սպորտ 5 տարի առաջ - 14:54 05-05-2021

Հայտնի են ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստին և մարզչին: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արարատի փորձառու կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:

Նշված ժամանակահատվածում նա մասնակցել է 3 խաղի, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Մալաքյանը լավագույնն է ճանաչվել նաև երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ շրջանցելով Արարատ-Արմենիայի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին և Փյունիկի հարձակվող Հիգոր Լեիտին:

Ամսվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն, ում գլխավորությամբ Նոան ապրիլ ամսվա ընթացքում գրանցել էր 100 տոկոսանոց արդյունք՝ 3 խաղում տանելով 3 հաղթանակ: Թեև երկրպագուների քվեարկության արդյունքում Գունկոն երրորդն էր, բայց փորձագետների գնահատականների հետ հանրագումարում նա առաջ է անցել Փյունիկի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանից և Վանը գլխավորող Արթուր Ասոյանից:

Լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույնների մրցանակները կհանձնվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: VBET ընկերության կողմից մրցանակներ են սահմանված յուրաքանչյուր ամսվա համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ