Արտաքին 5 տարի առաջ - 19:23 04-05-2021

Թուրք վերլուծաբանի անդրադարձը Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշմանը

Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրող Մուսթաֆա Բիրոլ Գյուգերն իր սյունակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Իրանի ունեցած պաշտոնական դիրքորոշմանը:

Հոդվածի հեղինակը հետևյալ շեշտադրումներն է արել. «Իրանը, որը հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից գրեթե շրջափակման մեջ գտնվող Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Պատճառն այն է, որ Իրանը Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտություն է տեսնում: Բայց տարածաշրջանային մի շարք հարցերում, ինչպիսին օրինակ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, Իրանն անցել է Հայաստանի կողմը»:

Մուսթաֆա Բիրոլ Գյուգերը նաև նշում է, որ Իրանի բազմաթիվ ղեկավարներ, ինչպես օրինակ Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին, ժամանակին այցելել է Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

«Ավելին, դեռ 2010-ին Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային Թուրքիային դատապարտել է ցեղասպանական գործողությունների համար: Դա երկու երկրների միջև ճգնաժամի պատճառ էր դարձել»,-հիշեցնում է հոդվածի հեղինակը։

Հայոց ցեղասպանության հարցը թուրք վերլուծաբանը ներկայացնում է ժխտողականության դիրքերից՝ համարելով դա հայկական շրջանակների կողմից արվող պնդում ընդամենը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին