Ներքին 5 տարի առաջ - 16:13 03-05-2021

«Պատերազմը չի անցել իմ ընտանիքի կողքով». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր որդին պատերազմի ընթացքում եղել է առաջնագծի այն հատածում, որտեղ հայկական կողմը տվել է ամենամեծ թվով զոհերը` նշելով, որ պատերազմը չի անցել իր ընտանիքի կողքով:

«Հինգ հազար զոհ մենք չունենք: Ասում են 5 հազար, 7 հազար մարդ տարավ կոտորեց, այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում` այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք-կողքի մարդ է եղել, զոհվել է, որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվեր այդ մարդը, ոչ թե իմ որդին: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է»,- ասաց Փաշինյանը:

Ն. Փաշինյանն ընդգծեց, որ բանակցային ողջ գործընթացը եղել է հայկական կողմի ազգային և պետական շահերից նահանջի գործընթաց:

«Մենք հուսահատ կռիվ ենք տվել, չենք հանձնվելլ: Այնպես չէ, որ աշխատասենյակներում փակված ենք այդ կռիվը տվել: Մենք հուսահատ կռիվ ենք տվել, այնպիսին, ինչպիսին հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում: Չենք հանձնվել մենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին