Ներքին 5 տարի առաջ - 15:01 03-05-2021

Շարունակվում է 68000 դրամ աջակցության տրամադրումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ նախարարության կողմից շարունակվում է 4 ամիս ժամկետով՝ 68000 դրամ աջակցության տրամադրումը։

Գումարի փոխանցման մասին քաղաքացին ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։ Քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ նաև դոնոր այն կազմակերպությունների կողմից, որոնք, ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ, ներգրավված են ծրագրի ֆինանսավորման գործընթացում:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվում է 68000 դրամից սննդի կարիքների համար նախատեսված դրամական օգնության վճարում, որը կազմում է շուրջ 16900 դրամ և նախատեսված է ԼՂ հակամարտության հետևանքով տուժած այն շահառուների համար (կանայք, երեխաներ), որոնք այժմ գտնվում են ՀՀ տարածքում։

Փոխանցման մյուս մասը շարունակում է տրամադրվել պետական բյուջեից։ «Հարգելի քաղաքացիներ, ձեր կողմից հավելյալ գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ փոխանցումը կատարվում է նույն եղանակով, ինչպես նախկինում»,- տեղեկացնում են նախարարությունից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի