Ներքին 5 տարի առաջ - 13:15 14-03-2021

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ․ ԿԱ 2 ԶՈՀ

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, երեկ՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ավտոմեքենան դուրս է եկել Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցների սկզբնամասի երթևեկելի գոտուց և գլխիվայր ընկել ջրանցքը։ Վթարի հետևանքով երկու հոգի տեղում մահացել են, մեկը՝ տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարակական ջոկատի 1 մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, շտապ օգնությունը։

Վթարի հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար