Ներքին 5 տարի առաջ - 12:30 10-03-2021

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՍՑԵԻՆ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ. ՄԱԿ

ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրվել է կառույցի խոսնակ Սթեֆան Դուջարիչի՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ կապված հրապարակումների արձագանքը:

Լրագրողների հետ ամենօրյա բրիֆինգի ժամանակ հնչած այն տեսակետին, թե Հայաստանի կառավարությունը դադարեցրել է երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ) ներկայացուցչի լիազորությունները` մեղադրելով նրան «ոչ համագործակցային աշխատելաոճի մեջ», Սթեֆան Դուջարիչը հայտարարել է, որ հասցեին լրտեսության մեղադրանքներն անհիմն են:

«Ինչ ես կարող եմ ձեզ ասել և ինչ ինձ են ասել ՅՈւՆԻՍԵՖ-ի իմ գործընկերները. ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ կառավարությունը պայմանավորվել են, որ Մարին Քլարկ-Հաթթինգն այս ամիս կավարտի Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի իր առաքելությունը, և կտեղափոխվի այլ առաքելություն: Նա բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և նվիրված մասնագետ է, որը նախկինում ծառայել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գլխամասային գրասենյակում, ինչպես նաև եղել է Մալայզիայում և Սոմալիում, Գվինեայում, Բենինում և Մադագասկարում ներկայացուցիչ»,- ասել է խոսնակը:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ իբր այդ անձը լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, և ՀՀ իշխանությունները նրան ճանաչել են «persona non grata» (անցանկալի անձ)։

Հավելենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխաների համար աշխատում է 1993 թվականից և սերտ ու արդյունավետ գործընկերություն է ունեցել կառավարության հետ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի