Արտաքին 5 տարի առաջ - 12:48 04-03-2021

ՀԱՅՏՆԻ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԳՐԱՎԻՉ ԵՐԿԻՐԸ

2020 թ. տվյալներով՝ աշխատանքային միգրացիայի համար ամենագրավիչ երկիրը Կանադան է, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով BCG-ի և The Network-ի «Ֆիզիկական և վիրտուալ տաղանդների համընդհանուր շուկայի վերլուծություն» հետազոտությունը:

«Կանադան, առաջ անցնելով ԱՄՆ-ից, դարձել է աշխատանքային միգրանտների համար ամենագրավիչ երկիրը»,- նշել են հետազոտության հեղինակները: Բացի դրանից՝ լավագույն տասնյակում են հայտնվել Ավստրալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Շվեյցարիան, Սինգապուրը, Ֆրանսիան, Նոր Զելանդիան:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նվազել է հետաքրքրությունը հանուն աշխատանքի այլ երկիր տեղափոխվելու նկատմամբ: Այսպես՝ 190 երկրի 209 հազար մասնակիցներից միայն 50%-ն է տեղափոխվելու պատրաստ, մինչդեռ 2014 և 2018 թթ. այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 64% և 57%:

Անցյալ տարի աշխատանքային միգրանտներն ավելի գրավիչ են համարել այն երկրները, որոնք ավելի արդյունավետ են պայքարել նոր կորոնավիրուսային համավարակի դեմ:

«Գրեթե բոլոր երկրներում, որոնք հայտնվել են լավագույն տասնյակում, կորոնավիրուսով վարակման համեմատաբար քիչ դեպքեր են գրանցվել»,- ընդգծում են հետազոտողները: Ավելի վաղ հարցումը ցույց էր տվել, որ ռուսները սկսել են հազվադեպ համաձայնվել ցածր աշխատավարձով աշխատանքի տնից ոչ հեռու:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ