Արտաքին 5 տարի առաջ - 23:07 03-03-2021

ԱՄՆ-Ն ԱՆՎԱՆԵԼ Է 21-ՐԴ ԴԱՐԻ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑԻՆ

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը հայտնել է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում ում են համարում իրենց գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը:

Նա նշել է, որ Սպիտակ տունը Ռուսաստանի հետ փոխհամագործակցությունը գնահատում է որպես լուրջ մարտահրավեր: Միաժամանակ շեշտել է, որ իշխանությունները Չինաստանին են համարում 21-րդ դարի իրենց գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը:

«Որոշ երկրներ լուրջ մարտահրավերներ են ներկայացնում մեզ համար, ներառյալ Ռուսաստանը, Իրանը և Կորեայի Ժողովրդական-Դեմոկրատական Հանրապետությունը, բայց այլ է Չինաստանի մարտահրավերը», - ասել է Բլինկենը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում Չինաստանին կվերաբերվի որպես մրցակցի, որի հետ համագործակցությունը հնարավոր է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ