Արտաքին 5 տարի առաջ - 18:13 03-03-2021

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ 5.9 ԲԱԼ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Կենտրոնական Հունաստանում 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Աթենքի ազգային աստղադիտարանի երկրադինամիկայի ինստիտուտին:

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 12:16-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թեսալիա շրջանում ՝ Էլասոնա քաղաքի մոտակայքում և Աթենքից 250 կմ հյուսիս-արևմուտք: Օջախը 2 կմ խորության վրա է եղել:

Դրանից բացի՝ տեղի է ունեցել ևս երկու երկրաշարժ՝ 4.6 և 4.8 բալ ուժգնությամբ:

Ցնցումներն ուժեղ են զգացվել Կենտրոնական Մակեդոնիայում և Սալոնիկիում: Տուժածների և վնասների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ավելի վաղ 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Պերուի ափերի մոտ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ