Ավելին 5 տարի առաջ - 12:49 02-03-2021

ՀԱՅՏՆԻ Է ՏԻՄԱՏԻԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ХОЛОСТЯК-Ի ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻ ԱՄՍԱԹԻՎԸ

Թողարկման է պատրաստվում «Холостяк» հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանը: Այս անգամ գլխավոր հերոսը հայտնի ռեփեր Տիմատին է։

Բացի նոր հերոսներից եւ նրանց պատմություններից, շոուի ստեղծողները խոստանում են շատ հետաքրքիր փոփոխություններ: Օրինակ, այժմ վարդերի հանձնման արարողությանը երեք երանգների ծաղիկներ կլինեն: Տիմատիի կարծիքով, նախագծի ութերորդ սեզոնն «ամենաթեժն է»:

«Նոր եթերաշրջանում ես ցանկանում էի առավելագույնս ընդլայնել շրջանակները, վերացնել ինչ-որ կանոններ, ինչ-որ բան հավելել, անել ինչ-որ բան, որը դեռ ոչ ոք չի արել», - «ТНТ» հեռուստաալիքին պատմել է ռեփերը։

Առաջին թողարկումը հանդիսատեսը կարող է տեսնել մարտի 14-ին, ժամը 19:00-ին: Շոուի մեկնարկից առաջ Տիմատին բաժանվել է որդու մորից՝ Անաստասիա Ռեշետովայից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յունուսովի սրտի հավակնորդը կլինի մոդել ու լողազգեստների հավաքածուի հիմնադիր՝ Մարիա Վեբերը, որին արդեն անվանել են Ռեշետովայի պատճեն:

Ըստ լուրերի, Տիմատին իրականում չի բաժանվել իր ընկերուհուց, իսկ շոուին գնացել է հայտնիության համար: Չի բացառվում, որ նախագծի եզրափակիչում նա ոչ մեկին չի ընտրի։ Ի դեպ, մասնակիցների թվում, ինչպես նախորդ եթերաշրջաններում, հիմնականում մոդելներ են:

Ի դեպ, ոչ մի հաստատում չկա, թեեւ նկարահանումներն ավարտվել են, բոլոր մանրամասները պահվում են խիստ գաղտնի, եւ ճշմարտությունը կարող ենք իմանալ միայն շոուի եթերաշրջանի վերջում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար