Ներքին 5 տարի առաջ - 12:17 02-03-2021

ՍԻՄՈՆՅԱՆԸ ՉԲԱՑԱՌԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ արտահերթ ընտրությունների հարցով զրույց կլինի իշխանության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրությունների հարցով հանդիպում լինի Ծառուկյանի հետ:

«Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը նման զրույց կարող է տեղի ունենալ: Կարող է հանդիպում լինել, կարող է՝ այլ ձևաչափ լինել, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հուշագիր ստորագրել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ