Ավելին 5 տարի առաջ - 22:13 02-02-2021

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԹՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԻ ՎՐԱ

Ֆրանսիայի Նանտ քաղաքի բնակիչը թրով հարձակվել է ոստիկանի վրա ու վիրավորել նրան: Այս մասին հայտնում է Figaro թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Նշվում է, որ իրավապահները փորձել են կանխել ամուսինների վեճը: Երբ նրանք հասել են դեպքի վայր, մի մարդ, որը ենթադրաբար զինված էր միջնադարյան թրով, վիրավորել է ոստիկանության աշխատակիցներից մեկին ազդրի և աճուկի շրջանում:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 30-ին: Ոստիկանությունը պարզել է, որ հարձակվողը թմրանյութերի ազդեցության տակ է եղել: Երեքշաբթի՝ փետրվարի 2-ին, տղամարդը կկանգնի դատարանի առաջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նալչիկում տղամարդը քարով ու մատնահարդարման խարտոցով հարձակվել էր ոստիկանության աշխատակիցների վրա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար