Ներքին 5 տարի առաջ - 12:50 02-02-2021

ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 25 ԴՊՐՈՑԻ ԾՆՈՂՆԵՐԸ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐՋ ԴՆԵԼ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆԸ

Եղիշե Չարենցի անվան Գյումրու թիվ 25 դպրոցում դասադուլ է: Աշակերտների ծնողները հրաժարվել են երեխաներին դպրոց տանել, ինչի մասին վերջիններս երեկ նախազգուշացրեցին նաև Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։

Դասադուլի պատճառը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ դպրոցի հետ ընդհանրապես որևէ կապ չունեցող Իրինա Բաղդասարյանին տնօրենի պաշտոնում նշանակելու իր որոշումն է:

Դպրոցի անձնակազմը պահանջում է տնօրեն նշանակել նույն դպրոցի պատմության երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին, ով դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հավասար միավորներ է հավաքել Գյումրու դպրոցներից մեկի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյան հետ։ Իսկ Տիգրան Ավինյանը նախապատվությունը տվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։ Արդյունքում ծնողները ստորագրահավաք են սկսել։

Նրանք երեկ Շիրակի մարզպետի հետ հանդիպման ժամանակ էլ նշեցին, որ եղել է հովանավորչություն. Իրինա Բաղդասարյանը Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քույրն է, և նրա համար միջնորդել է այն անձը, որը ութնամյա կրթությամբ մի տղայի խոպանից բերեց ու կարգեց յոթ միավորված համայնքի ղեկավար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին