Ներքին 5 տարի առաջ - 11:03 01-02-2021

ՍԲ․ ՂԱԶԱՆՉԵՑՈՑՈՒՄ ԳՈՒՑԵ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ ՄԱՏՈՒՑՎԵՆ

Շուշիի Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում և Արցախի մյուս՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած վանական համալիրներում հնարավոր է պատարագներ մատուցվեն։ Արցախի թեմի հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասել է, որ այս թեմայի շուրջ քննարկումներ են անցկացվում։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ հոգևոր առաքելություն իրականացնելու ուղղությամբ բանակցություն են տարվում․ անգամ բարձրաստիճան քննարկումներ են եղել։

Փետրվարի 7-ին Ստեփանակերտի Սբ․ Աստվածամոր եկեղեցում կմատուցվի թեմակալ առաջնորդի առաջին պատարագը։

Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ նամակներ են ուղղվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների հոգևոր արժեքների դուրսբերման համար, առաջիկա օրերին ակնկալվում է պատասխանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով