Արտաքին
Դնեպրի օդանավակայանը գիշերը հրթիռակոծվել է
14:32 15-03-2022
Այս մասին հաղորդել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։
Եվրոպական կարգավորիչը հետ է վերցնում ՌԴ բոլոր ավիաընկերությունների հավաստագրերը
13:30 15-03-2022
Հավաստագրերից կզրկվեն «Աերոֆոլոտ», «Գազպրոմ-Ավիա», S7, «Վոլգա-Դնեպր», Ուրալյան ավիաուղիներ, «Ռոսիա», Nord Wind, Utair, «Պոբեդա», Red Wings, IFly, «Յակուտիա», «Յամալ» և «Ալռոսա» ավիաընկերությունները:
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է ռուսական Իսկանդերներում հրթիռ-թակարդի առկայության մասին. NYT
12:49 15-03-2022
Սարքը հագեցած է էլեկտրոնիկայով և ռադիոազդանշաններ է արձակում՝ ճնշելու կամ խաբելու համար հակառակորդի ռադարները, որոնք փորձում են տեղորոշել «Իսկանդեր-Մ»-ը:
Թուրքմենստանի նախագահական ընտրություններում հաղթողը Սերդար Բերդիմուհամեդովն է
12:36 15-03-2022
Թուրքմենստանում մարտի 12-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցել է 3 362 052 մարդ, կամ գրանցված ընտրողների 97.17%-ը։
Խարկովի գիշերային հրետակոծությունը լայնածավալ հրդեհի պատճառ է դարձել
12:17 15-03-2022
Խարկովի տարբեր շրջաններում և Խարկովի մարզում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեք մարդու, ինչպես նաև յոթ զոհերի մարմիններ:
Աբրամովիչը Մոսկվա է ժամանել Թել Ավիվից. լրատվամիջոցներ
11:54 15-03-2022
Գործարարին լուսանկարել են երկուշաբթի օրը՝ Իսրայելի օդանավակայանի VIP գոտում։
Սլովակիան արտաքսել է երեք ռուս դիվանագետի և երեք հոգու ձերբակալել է լրտեսության համար
10:56 15-03-2022
Սլովակիայի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն երեք սլովակի՝ պաշտպանության նախարարության գնդապետի, հակահետախուզության աշխատակցի և ռուսամետ Hlavné správy կայքի հետ կապ ունեցող մեկ մարդու:
Մելիտոպոլի առևանգված քաղաքապետը գտնվում է Լուգանսկում. Ուկրաինայի իշխանություններ
10:42 15-03-2022
Մի քանի օր առաջ Ֆեդորովին ձերբակալել են Մելիտոպոլում, որն այժմ ռուս զինվորականների վերահսկողության տակ է:
ԱՄՆ-ը դիտարկում է ՌԴ-ի հետ առևտրի ամբողջական էմբարգո սահմանելու հնարավորությունը
10:17 15-03-2022
Ըստ Ադեյեմոյի, ԱՄՆ-ը քննարկում է նաև միջազգային ջրային ուղիներ ՌԴ-ի մուտքն արգելափակելու, ինչպես նաև այդ երկրից նիկելի, ուրանի և տիտանի ներկրման արգելք սահմանելու հնարավորությունը:
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայից Թուրքիայի քաղաքացիների տարհանման հարցը
10:02 15-03-2022
ՌԴ ԱԳՆ-ն թուրք գործընկերներին առաջարկել է դիմել ուկրաինական կողմին՝ կոչ անելով չխոչընդոտել խաղաղ բնակչության տարհանման նպատակով բացվող մարդասիրական միջանցքների աշխատանքը:
ՌԴ-ի և Իրանի ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում կքննարկեն միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները
09:44 15-03-2022
Իսկ Ուկրաինայի հետ կապված պաշտոնական Թեհրանը ձևակերպել է իր դիրքորոշումը՝ դեմ արտահայտվելով պատժամիջոցային ճնշմանը։
Fox News հեռուստաալիքը հաղորդել է, որ իր լրագրողներից մեկը վիրավորվել է Կիևի մերձակայքում
09:22 15-03-2022
Նախնական տվյալներով, տուժածը Fox News-ի թղթակից Բենջամին Հոլն է։
Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել է շաքարավազի և հացահատիկի արտահանումը
09:07 15-03-2022
Հացահատիկի հետ կապված սահմանափակումները կգործեն մինչև հունիսի 30-ը, շաքարավազինը՝ մինչև օգոստոսի 31-ը։
Մեդվեդևի զբոսանավը փոխել է սեփականատիրոջը՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելու օրը
23:59 14-03-2022
«Ֆոտինիա» զբոսանավը գտնվում է Ֆինլանդիայի նավաշինարաններից մեկում, սեփականատիրոջ փոփոխությունը կարող էր ազատել նրան պատժամիջոցներից։
ОРТ-ի աշխատակիցն ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա է իրականացրել
23:59 14-03-2022
Առաջին ալիքի «Վրեմյա» հաղորդաշարի եթերում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել։
Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանից 100 կմ հեռավորության վրա, ԱԹՍ է ընկել
23:34 14-03-2022
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Չինաստանը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին․ ԱՄՆ Պետդեպ
23:30 14-03-2022
ԱՄՆ Պետդեպարտամենտը դաշնակիցներին փաստաթուղթ է ուղարկել, որում ասվում է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերել՝ Ուկրաինայում «հատուկ գործողություն» իրականացնելու համար։
Պեսկովը պատասխանել է Պուտինի և Զելենսկու հնարավոր զրույցի մասին հարցին
23:20 14-03-2022
Պեսկովը պատասխանել է «ՌԻԱ Նովոստիի»՝ երկու երկրների ղեկավարների հնարավոր զրույցի մասին հարցին:
Բելգիայում 10 մլրդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվները սառեցվել են ԵՄ պատժամիջոցների պատճառով
23:01 14-03-2022
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Echo հրատարակությանը։
Միխեիլ Սաակաշվիլին հիվանդանոց է տեղափոխվել
22:17 14-03-2022
Վրաստանի՝ ներկայումս բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոսպիտալացվել է Թբիլիսիի քաղաքացիական կլինիկա՝ հետազոտություններ անցնելու համար, այնուհետ վերադարձվել է բանտ։
Յանուկովիչը պնդում է, որ Զելենսկիին կարգավորման ծրագիր է առաջարկել, բայց ապարդյուն
21:55 14-03-2022
Յանուկովիչը պնդում է, որ իր առաջարկած նախագծի արդյունքն էր լինելու Ուկրաինայի և Դոնբասի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, Դոնբասի վերամիավորումն Ուկրաինային:
Սքվոթերները գրավել են Օլեգ Դերիպասկայի և Պուտինի դստեր առանձնատները
21:12 14-03-2022
Սքվոթերները Լոնդոնում և Բիարիցում գրավել են ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկային և Պուտինի դստերը՝ Կատերինա Տիխոնովային պատկանող տները։ Երկրորդում նախատեսվում է ապաստարան բացել Ուկրաինացիների համար։
Ռուսական ավիաընկերությունները շարունակում են թռիչքներն առանց օդանավերի տեխնիկական պատրաստվածության վկայականների
21:02 14-03-2022
Բերմուդյան կղզիների քաղաքացիական ավիացիայի վարչությունը մարտի 12-ին կասեցրել է ռուսական փոխադրողների վկայականները։
Ավստրալիան և Նիդեռլանդները պաշտոնապես փոխհատուցում են պահանջում Մոսկվայից
20:46 14-03-2022
Նրանք ՌԴ-ին են համարում վթարի պատասխանատուն՝ ապացուցված համարելով, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «Բուկ» համալիրի կողմից Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների կողմից վերահսկվող տարածքից: