Արտաքին
«Ռոսնեֆտը» դուրս է եկել Վրաստանում ակտիվներ ունեցող ընկերությունից
14:18 06-06-2022
«Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 49%-ը գնել է ընկերության ղեկավար Վանո Նակաիձեն։ Գործարքի գումարը չի հաղորդվում։
Ադրբեջանցի պատգամավորները նորից կգնան օկուպացված հայկական Շուշի
14:15 06-06-2022
Ադրբեջանի Միլի մեջլիսի արտահերթ նստաշրջանի շրջանակում օկուպացված հայկական Շուշիում տեղի կունենա խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստ։
Ղազախստանի բնակիչները կողմ են Սահմանադրության փոփոխություններին։ Նուրսուլթան Նազարբաևը կզրկվի «էլբասի» կարգավիճակից
14:03 06-06-2022
Հանրաքվեին մասնակցած ԱՊՀ դիտորդները միայն «չնչին» խախտումներ են արձանագրել։
Մեծ Բրիտանիայում Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու վերաբերյալ քվեարկություն կանցկացվի
13:59 06-06-2022
Ինքը՝ Ջոնսոնը, չի ուզում հրաժարական տալ։
Հնդկաստանի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ՝ Մուհամեդ մարգարեին վիրավորելու հետ կապված սկանդալի պատճառով
12:37 06-06-2022
Դեսպանն ասել է, որ BJP-ի ներկայացուցչի արտահայտած դիրքորոշումը չի արտացոլում Հնդկաստանի կառավարության կարծիքը, որը մեծ հարգանքով է վերաբերվում բոլոր կրոններին։
Զախարովան հաստատել է, որ մի քանի երկրներ փակել են իրենց օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար
11:49 06-06-2022
Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել դեպի Սերբիա թռչող Լավրովի ինքնաթիռի համար։
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ութ հրթիռների փորձնական արձակում են իրականացրել. Yonhap
11:34 06-06-2022
Հրթիռները թռել են 110-670 կմ, 25-90 կմ բարձրությամբ, ֆիքսված արագությունը հասել է 3-6 մախի:
Չեռնոգորիայի ԱԳՆ-ն արգելել է Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը երկրի օդային տարածքով
10:33 06-06-2022
Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հունիսի 6-7-ը կայցելի Սերբիա:
Վոլոդինը Երևանում կանցկացնի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
09:06 06-06-2022
ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը բաղկացած է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարներից։
Լավրովի այցը Սերբիա չի կայանա․ ՌԴ ԱԳՆ
23:46 05-06-2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան թռիչքի թույլտվություն չեն տվել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին։
Ուկրաինայում զոհվել է ռուսական բանակի գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը
21:36 05-06-2022
Այս մասին հաղորդել են անջատողականների կողմից մարտնչած գրող Զախար Պրիլեպինը և կրեմլամետ մի քանի ռազմական թղթակիցներ։
Արևմուտքը սկսել է ընդունել ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխման վերաբերյալ Թուրքիայի գաղափարը. Էրդողան
20:58 05-06-2022
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում։
Ադրբեջանում դպրոցականներով լի ավտոբուսն ընկել է ձորը
20:43 05-06-2022
«Ավտոբուսում, բացի վարորդից, եղել է 22 մարդ՝ 16 դպրոցահասակ երեխա և վեց մեծահասակ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Սերբական թերթը հրապարակել է Չեռնոգորիայի վրայով Լավրովի թռիչքը արգելող փաստաթղթի լուսանկարը
20:17 05-06-2022
Պարբերականն իր կայքում տեղադրել է մի ոչ մեծ հատվածի լուսանկարի պատճենը՝ not granted («[թույլտվություն] չի տրամադրվում») բառերով:
Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տա թռչել Սերբիա. ԶԼՄ-ներ
19:56 05-06-2022
Ըստ այդմ՝ հունիսի 6-7-ը նախատեսված ՌԴ ԱԳ նախարարի այցը Սերբիա «հայտնվել է մեծ հարցականի տակ»:
ԱՄՆ-ը երկու ընկերությունների թույլ է տվել նավթ մատակարարել Վենեսուելայից ԵՄ. Reuters
19:36 05-06-2022
Աղբյուրների խոսքով, էներգակիրների մատակարարումը կարող են սկսել արդեն հաջորդ ամիս։
Շվեդիան և Ֆինլանդիան չեն հայտնվի ՆԱՏՕ-ում առանց Թուրքիայի պահանջները կատարելու. Էրդողան
18:47 05-06-2022
Նրա խոսքով, որոշ դաշնակից պետությունների քաղաքականությունն ու մի շարք խոստումների չկատարումը Թուրքիային հասկացրել են, որ անհրաժեշտ է ավելի վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը։
60-ամյա տղամարդը կալանավորվել է իր տիկնոջ 85-ամյա տատիկին բռնաբարելու համար
18:16 05-06-2022
Կնոջ խոսքով, տղամարդը հանցագործությունը կատարել է մի քանի անգամ։
Իսպանիայի իշխանությունները պատրաստ են Ուկրաինային տանկեր և զենիթահրթիռային համակարգեր մատակարարել
17:58 05-06-2022
Մինչ այժմ Իսպանիան Ուկրաինային զինամթերք ու թեթև սպառազինություն էր մատակարարում։
Ֆրանսիան բանակցություններ է վարում ԱՄԷ-ի հետ ռուսական նավթին այլընտրանք գտնելու համար
17:34 05-06-2022
ԱՄԷ-ն կարող է լուծում առաջարկել ռուսական նավթն ու դիզվառելիքը փոխարինելու հարցում, ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերը։
Կիրակի առավոտյան հրթիռային հարվածներ են հասցվել Կիևին
15:43 05-06-2022
Նախնական տվյալներով, զոհեր չկան, մեկ տուժած հոսպիտալացվել է։
Ամերիկյան HIMARS ԲԱՀՀ-ի մատակարարումներն «ըստ էության ոչինչ չեն փոխում». Պուտին
14:43 05-06-2022
Պուտինը սպառնացել է, որ եթե Ուկրաինան հեռահար հրթիռներ ստանա, ապա Ռուսաստանը կհարվածի «մինչ այս մեր կողմից չթիրախավորվող օբյեկտներին»։
Լավրովը «ռիսկային» է անվանել Ուկրաինային ԲԱՀՀ փոխանցելու ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ծրագրերը
13:33 05-06-2022
Լավրովի խոսքով, Վաշինգտոնի և Լոնդոնի նման գործողությունների արդյունքում կարող են ավելի շատ ուկրաինացիներ զոհվել։
Լավրովի կարծիքով ՌԴ ԶՈՒ-ն Մարիուպոլը գրավել է «նվազագույն կորուստներով»
13:00 05-06-2022
Մայիսի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մարիուպոլի ծովային նավահանգստի ականազերծման ավարտի մասին: