Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 11:33 27-11-2026

Սահմանները ռուսներից վերցնելու գործընթացն ակտիվանում է. 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սահմանների պահպանության համակարգում առաջիկայում լուրջ փոփոխություններ են նախատեսվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է քննարկումներ Սահմանապահ ծառայության վերափոխման շուրջ, ընդ որում՝ հարցը միայն ծառայության տեխնիկական կարողությունների զարգացումը չէ։ Խոսքը Հայաստանի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական ուժերին փոխանցելու, սահմանապահ համակարգի կառուցվածքը փոխելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու մասին է։

«Իրավունք» թերթը գրում է. ««Ընդդիմության դիրքորոշումը մեզ համար զարմանալի չէր, ու ոչ էլ անակնկալի եկանք իրենց կտրուկ պատասխանից: Ավելի շատ իրենք անակնկալի եկան, երբ վարչապետն իրենց նման առաջարկ արեց»: Նման դիտարկում է անում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«Ստացվում է, որ իրենք ընտրել են վարչապետի երկրորդ առաջարկը՝ արտահերթ ընտրություններ: Այս մասով, սակայն, վարչապետն ասել է՝ կա՛մ մենք ենք իրենց հեռացնում, կա՛մ՝ իրենք մեզ, ուստի, կարծում եմ, որ արտահերթի ելքը հաստատ իրենց օգտին չի լինի»,- ասել է պատգամավորը»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում նախապատրաստական, կազմակերպչական եւ այլ աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար որոշ անձանց պարգեւատրել է «COP17» արծաթե հուշադրամով։ Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ։

Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Թողարկվել է 300 հատ։ Հուշադրամի արժեքը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, 59 հազար դրամ է։ Այսինքն՝ միայն 17.7 մլն դրամ ծախսվել է 300 հուշադրամի համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ