Ուղիղ եթեր
Ներքին 5 ժամ առաջ - 11:17 03-11-2026

Անին բուժումն ավարտելուց հետո կվերադառնա Սիսիան․ «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է աջակցել նրան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անին բուժումն ամբողջությամբ ավարտելուց հետո կվերադառնա Սյունիք՝ Սիսիան․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, և իմ գործընկեր Իրինա Յոլյանի հետ հիվանդանոցում տեսակցել ենք Անի Ավետիսյանին, նրա երեխաներին, մայրիկին։

Չնայած, որ ձեռքը, ոտքը դեռ բուժման մեջ են, առաջիկայում էլ անգամ ծանր վիրահատություն ունի, բայց ժպիտը տեղն է, ոգին՝ ամուր։

Շաքիի դեպքից հետո Անին դարձավ մայրության, քաջության խորհրդանիշ․ Անին արեց այն, ինչ կաներ իրական, ուժեղ հայ կինը։ Սխրանքների մասին խոսելիս` Անին վառ օրինակ է այլևս։

Ուզում եմ շեշտել, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը, խմբակցության ղեկավարը, կուսակցության գործընկերներս կանգնած ենք Անի Ավետիսյանի ու նրա ընտանիքի կողքին՝ պատրաստ աջակցելու ցանկացած հարցում։ Երբեք մենակ չենք թողնելու նրան իր խնդիրների հետ։

Աստված առողջություն տա Անիին, իսկ մեր Սյունիքի սահմանները թող միշտ ամուր լինեն»։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին