Հայ դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին։ Մրցանակաբաշխությունն անցկացվել է Տաշքենդում՝ Silk Road Tribute Gala 2026 միջոցառման շրջանակում։
Beacon Award-ը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի կինոյի ու հեռուստատեսության ոլորտներում աչքի ընկնող նոր սերնդի տաղանդավոր և խոստումնալից արտիստներին։
Արարողությանը Սամվել Թադևոսյանը ներկայացել է սև սմոքինգով՝ դիզայներ Նարեկ Ջհանգիրյանի հեղինակությամբ։
Տեսանյութը՝ լրագրող և պրոդյուսեր Անուշ Քոչարյանի էջից։