Սպորտ 9 ամիս առաջ - 23:23 31-10-2025

Մբապեն արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»։

Ֆրանսիացին անցյալ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ռմբարկուն էր՝ Լա Լիգայում խփելով 31 գոլ։

Հարկ է նշել, որ «Ոսկե խաղակոշիկը» շնորհվում է գոլ խփած միավորների հիման վրա։ Առաջատար լիգաներում գործակիցը 2 է, ուստի Մբապեն իր 31 գոլերի համար ստացել է 62 միավոր։ Վիկտոր Յոկերեսը զբաղեցրեց երկրորդ տեղը։

Նա ավելի շատ գոլեր խփեց, քան Մբապեն (39), բայց Պորտուգալիայի լիգայում, որտեղ նա հանդես էր գալիս նախորդ մրցաշրջանում, գործակիցը 1.5 է։ Սա նշանակում է, որ շվեդը վաստակել է 58.5 միավոր։

«Սերուցքայինների» առաջին թիմի բոլոր խաղացողները, ինչպես նաև ակումբի ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսը, եկել էին աջակցելու և շնորհավորելու Մբապեին։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է