Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 41 թեկնածուից բաղկացած ցուցակը։
Նա նաև դիմում է ներկայացրել ՔՊ-ին անդամակցելու համար։
Հարությունյանի խոսքով՝ կուսակցության հետ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, քանի որ ինքը համագործակցում է կառավարության և մարզպետարանի հետ։