Ներքին 3 տարի առաջ - 23:15 24-03-2023

Վազգեն Սարգսյանը հատուկ հանձնարարությամբ ինձ ուղարկեց Վարդենիսի շրջան․ Ջեմմա Դավթյանը պատմում է

«Մեր ընտանիքում չորս սերունդ պատերազմի մասնակից ենք։ Ես բուժաշխատող եմ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հրաման եղավ, որ բուժքույրերի կարիք կա, և ես որոշեցի արձագանքել։ Գնում էի Ղարաբաղ կոմիտե, որ դիմեմ։ Տաքսիով էի գնում և տաքսիստի հետ զրուցեցի, պարզվեց ազատամարտիկ է ու ասաց՝ արի գնանք մեր ջոկատ։ Գնացի ու դարձա Մալաթիայում հիմնված «Աղբյուր Սերոբ» ջոկատի անդամ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց ազատամարտիկ, գրող Ջեմմա Դավթյանը։



Ասում է, որ չի հապաղել ու կամավորագրման դիմում է ներկայացրել։

«Ավելի ուշ իմ ճանապարհը շեղվեց։ Վազգեն Սարգսյանը ինձ ուղարկեց Վարդենիսի շրջան, որտեղ ադրբեջանական գյուղերը դատարկվել էին ու բնակեցվում էին Կիրովաբադի շրջանից տեղահանված հայերը։ Եկա ու անցա գործի»,-պատմում է տիկին Ջեմման։



Ջեմմա Դավթյանը մասնակցել է նաև Քարվաճառի մարտերին և հավաստում է, որ ծանր ու անմոռանալի պահեր են եղել․ «Օմարի ժայռերում, ամռան շոգին վառվելով, ձմռանը ցրտահարվելով պայքարում էինք։ Ես այդ ժամանակ 43 տարեկան էի։ Ես մոբիլիզացիոն բաժնում էի նաև աշխատում և մասնակցում էի հավաքների կազմակերպմանը։ Հավաքագրում էինք տղամարդկանց, ովքեր խուսափում էին ծառայելուց և աշխատանք տանելուց հետո ուղարկում պատերազմի դաշտ։ Այն ժամանակ մենք պարծենալու իրավունք ունեինք, բայց հիմա մենք ցավ ենք ապրում։ Չէինք կարող մտածել, որ էլի լայնամասշտաբ պատերազմ կլինի ու այդքան զոհեր կունենանք։



Մայրս դեմ էր, որ պատերազմ գնամ, որովհետև հայրս հայրենական պատերազմի մասնակից էր և գերի էր եղել։ Ասում էր հորս՝ գնացել գերմանացուն 4 տարի գերի ես եղել ու հիմա աղջիկ երեխուն պատերազմ ես ուղարկում։ Հայրս ասաց՝ իր կյանքի ամենակարևոր էջերը Արցախում է գրվելու, որովհետև հայրս Արցախից էր։ Ես արդարացրի հորս նպատակները»,-հպարտանում է կին ազատամարտիկը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին