Արտաքին 43 րոպե առաջ - 17:20 18-10-2026

Թուրքիան հերքում է Բաքվում Ֆիդանի գաղտնի հանդիպման և հեղшշրջման հրահանգներ տալու մասին պնդումները

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել է ադրբեջանական մամուլի պնդումները, թե արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում գաղտնի հանդիպում է անցկացրել և հեղաշրջում կազմակերպելու հրահանգներ տվել։

Դեսպանատունը այդ տեղեկությունները «կանխամտածված ստեր» է անվանել՝ պնդելով, որ դրանց նպատակը երկու դաշնակից երկրների հարաբերությունները խաթարելն է։

Աղմուկի պատճառը ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած Qafqazinfo կայքի՝ «Հաքան Ֆիդանի հանդիպման կուլիսները» վերնագրով հոդվածն էր, ըստ որի, Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում հանդիպել է Երիտասարդության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ և «հանձնարարականներ» տվել նրանց։ Թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը, սակայն, հոդվածում չէր նշվում։

Հրապարակման հեղինակները հիշեցրել էին նաև 1995 թվականին Ադրբեջանում հեղաշրջման փորձը՝ պնդելով, որ դրանում ներգրավված են եղել Թուրքիայի հետ կապ ունեցող կազմակերպություններ։ Դրանից ելնելով՝ նրանք չէին բացառել, որ նման ծրագրեր կարող են մշակվել նաև այսօր, իսկ Ֆիդանը Բաքվում հնարավոր է՝ հենց այդպիսի հանձնարարականներ է տվել։

Թուրքական դեսպանատունը հերքել է գաղտնի հանդիպման մասին տեղեկությունները՝ պարզաբանելով, որ Բաքու կատարած այցի ընթացքում Ֆիդանը պարզապես լուսանկարվել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանում օրինական գործող կազմակերպության անդամների հետ։

Թուրքիան հերքել է նաև հոդվածում հիշատակված՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահին Ֆիդանի կողմից իբր ուղարկված նամակի գոյությունը։

«Ներքին գործերին միջամտելու», «հետախուզական գործողությունների», «հեղաշրջման և քաոսի ծրագրերի» մասին պնդումները դեսպանատունը որակել է ադրբեջանական հասարակությանը Թուրքիայի դեմ տրամադրելուն ուղղված ապատեղեկատվություն՝ երկու երկրների քաղաքացիներին հորդորելով չտրվել նման մանիպուլյացիաներին։

Հոդվածն ավելի ուշ հեռացվել է Qafqazinfo-ի կայքից։

Նախօրեին Բաքուն հեղաշրջման կոչեր անելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել թուրք սյունակագիր Ջելալ Չիֆթչիի դեմ և նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։ Մինչ այդ էլ Անկարայի ու Բաքվի հարաբերությունները սրվել էին Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով, որոնք քննադատության էին արժանացել Թուրքիայում։ Տարաձայնությունների նոր առիթ էր դարձել նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցը Բաքու․ նա Ադրբեջան էր մեկնել սովորական ուղևորատար ինքնաթիռով՝ անցնելով Թուրքիայի օդային տարածքով, թեև Անկարան արգելել էր նրա ինքնաթիռի թռիչքն իր տարածքով։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին

Ձեզ գուցե հետաքրքրի