copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 16:15 27-03-2023

Մոսկվան հերքում է Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստման վերաբերյալ պնդումները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիա կատարելիք ենթադրյալ այցի նախապատրաստման մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ ներկայումս նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա։ «Ոչ»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը հարցին, թե նախապատրաստվո՞ւմ է արդյոք նման այց։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Միայն 2023 թվականի ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն ունեցել են վեց հեռախոսազրույց, որոնից վերջինը կայացել է մարտի 25-ին։

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարի հոկտեմբերին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Ասիայում համագործակցության և վստահության միջոցների ամրապնդման 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Պուտինը վերջին անգամ Թուրքիա այցեցել է 2020 թվականի հունվարի 7-ին՝ «Թուրքական հոսք» գազատարի գործարկման արարողությանը մասնակցելու համար։



Ամենից շատ դիտված

15:08 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհետացել է շատ կարևոր փաստաթուղթ․ Դեմոյան
14:25 Զոհված զինծառայողի մոր փաստաբանները ուշագրավ մանրամասներ են հայտնում․ ՈւՂԻՂ
17:15 1500 հատ Նիկոլ էլ գա, չի կարող տղերքին նվիրված խաչքարը քանդել․ անհետ կորածի հայր
08:04 Մի մազ է մնում, որ բունտ լինի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները Ծառուկյանին են սպասում
14:23 Փաշինյանի ելույթից և հեռանալուց հետո ՔՊ-ականները հեռացան. բյուջեն քննարկվում է դատարկ դահլիճում
23:00 Հաղթել է ամբողջ Թուրքիան՝ իր 85 միլիոն բնակչությամբ. Էրդողան
12:33 Ով էր թմրանյութը գցել Միհրան Պողոսյանի գրպանը, իսկ ելույթը դրել ձեռքին
09:34 Մարզաբնակ վարորդները խնդրի առաջ են․ քաղաքացին կրկին տուգանքի մատերիալ կդառնա
16:08 Մեր օրվա իշխանությունները մի նավակում են, որտեղ Ալիևն ու Էրդողանն են
10:32 Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալած հերթական քննությունը․ ինչ պետք է անեն Նուբարաշենի բնակիչները