Ներքին Արտաքին 38 րոպե առաջ - 09:44 18-10-2026

Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի ԻՀՊԿ-ն հայատարարել է, որ այսօր երկու նավթատար փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին պայթել են արկերի վրա։

Գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար ենթարկվել են հարձակման և չեն կարողացել շարունակել նավարկությունը։ Հայտնի չէ, թե ով է եղել հարձակումն իրականացնողը, սակայն ենթադրվում է, որ դա կարող է լինել Իրաքում իրանամետ «Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպության պատասխանն իր ռազմակայաններից մեկի վրա օդային հարձակման պատճառով։

Նավթի գինը միջազգային շուկայում հասել էր վերջին հինգ ամիսների ամենաբարձր գնին, և ենթադրվում էր, որ եթե այն հատի 115 դոլարի հոգեբանական սահմանը, դրա վերահսկողությունն էլ ավելի կբարդանա։

Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ մի շարք կոմբինացված ռազմական գործողություններով իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին և փորձում է շարունակական դարձնել այդ միտումը, ինչը հարվածում է նախագահ Թրամփի դիրքերին նախընտրական շրջանում գտնվող ԱՄՆ-ում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի