Ներքին 34 րոպե առաջ - 17:19 17-10-2026

Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Փաշինյան

Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ոլորտը համարեն իրենցը, այսինքն օտարության ու շահագործման տպավորություն չթողնի ոլորտը:

Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ։

«Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է, այսինքն իրականացնողն է տեխնոլոգիական գործունեության։ Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետքա դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու, նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված