4 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի («Մուլտի ուելնես») լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով:
Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը:
«Բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ 1-ը մեծահասակ (նա ազգությամբ հնդիկ է, աշխատակիցներից մեկն է)։ Անվտանգության նկատառումներից ելնելով դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ ու անձանց տրամադրվել է լրացուցիչ թթվածին` ապահովության համար»,– ասել է Ազարյանը։