Մամուլ 1 ժամ առաջ - 08:44 13-10-2026

ԵՊՀ-ն՝ գիտությունից դեպի քարոզչությո՞ւն․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ի՞նչ պետք է անի Երեւանի պետական համալսարանի գիտական քարտուղարը՝ զբաղվի գիտական եւ կազմակերպչական աշխատանքո՞վ, թե՞ մասնակցի բռնության կանխարգելման ու իրազեկվածության բարձրացման մասին միջոցառումների։ Հարցն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ԵՊՀ-ում տեղի ունեցած միջոցառման լուսանկարները նոր հարցեր են առաջացնում համալսարանի առաջնահերթությունների, նման նախաձեռնությունների բովանդակության եւ դրանց ակադեմիական հիմնավորվածության մասին։

ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանի՝ սոցցանցում հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ համալսարանում միջոցառում է անցկացվել՝ բռնության կանխարգելման, իրազեկվածության բարձրացման եւ բռնությունից զերծ հասարակություն ձեւավորելու թեմաներով։ Միջոցառմանը մասնակցել է (եթե չասենք, որ հենց նրա ցանկությամբ է իրականացվել), իհարկե, մեր երկրում այս թեմայի ջահակիր դարձած Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի զուգընկերը։

Եվ սա թերեւս բավական է, որ որեւէ համալսարանական հարց չբարձրացնի՝ ի՞նչ դերակատարում ունի գիտական քարտուղարը նման նախաձեռնությունների կազմակերպման կամ իրականացման գործում։

Արդյո՞ք միջոցառումը տեղավորվում է համալսարանի գիտական ու կրթական ծրագրերի շրջանակում, ի՞նչ չափանիշներով է գնահատվում դրա արդյունավետությունը, ո՞րն է դրա գիտական կամ կրթական ՕԳԳ-ն, ի՞նչ մասնագիտական հիմքով են ընտրվում բանախոսները։ Եվ, վերջապես, ո՞րն է Աննա Հակոբյանի մասնագիտական փորձն այս թեմայում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։