Արտաքին 48 րոպե առաջ - 21:16 12-10-2026

ԵՄ-ն աշխատում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա

ԵՄ երկրները շարունակում են աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 22-րդ փաթեթի վրա, երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։

«22-րդ փաթեթի վրա աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Երկուշաբթի օրը ավելի վաղ ԵՄ-ն պատժամիջոցներ էր կիրառել ավելի քան 1500 ռուսական իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։

Սակայն սա նոր պատժամիջոցների փաթեթ չէր, այլ նախկինում համաձայնեցված սահմանափակող միջոցառումների կիրառում։