Արտաքին 1 ամիս առաջ - 20:56 12-10-2026

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցեր են․ 37 մարդ ձերբակալվել է

Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 37 մարդ է ձերբակալվել։ Գրում է Ազատությունը:

Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կառավարությունը փոփոխել է դպրոցական համազգեստի կանոնները՝ արգելելով դպրոցներում կրել համազգեստից տարբերվող կամ կրթության աշխարհիկ սկզբունքին հակասող հագուստ։ Որոշման մեջ, սակայն, հստակեցված չէ, թե ինչ հագուստ է համարվում այդ սկզբունքին հակասող։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ փոփոխություններից հետո տեղեկություններ են ստացվել, որ որոշ դպրոցներում հիջաբ կրող աշակերտներին ու ուսուցիչներին թույլ չեն տալիս ներս մտնել։ Ծնողներն ու աշակերտները բողոքի ցույցեր են կազմակերպել, որոշ դեպքերում նաև հրաժարվել դասերին մասնակցելուց։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի Ղարադաղի շրջանում ցուցարարներն այրել են դպրոցի տնօրենի ավտոմեքենան, իսկ Յասամալի շրջանում փորձել են հրկիզել դպրոցներից մեկը։

Ոստիկանությունը ձերբակալությունները բացատրել է հասարակական կարգը պահպանելու, ճանապարհների փակումը կանխելու և ուսումնական հաստատությունների բնականոն աշխատանքն ապահովելու անհրաժեշտությամբ։

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում