Ներքին 1 ամիս առաջ - 20:43 12-10-2026

Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը

Իվետա Տոնոյանը գրում է.

Ինչպես ավելի վաղ հայտարարել էի, Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը պաշտոնապես հայտարարում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը։

ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ անցկացվող մրցանակաբաշխությունը նպատակ ունի գնահատելու և արժևորելու այն անհատների ու կազմակերպությունների գործունեությունը, որոնք նշանակալի ներդրում ունեն Հայաստանի, հայ ժողովրդի, մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության ոլորտներում։

Մրցանակաբաշխությունն անցկացվելու է հետևյալ անվանակարգերում.

1. Հայ ժողովրդի բարեկամ
Օտարերկրյա գործիչներ կամ կազմակերպություններ, որոնք նշանակալի գործունեություն են իրականացնում ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, այդ թվում՝ հայկական պատմամշակութային կոթողների և ոչ նյութական արժեքների պահպանության, գիտական աշխատանքի, պատմական կեղծարարության դեմ պայքարի և այլ ուղղություններով։

2. Իրավունքի պաշտպան
Անհատներ կամ խմբեր, որոնք նշանակալի գործունեություն են իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

3. Ազատության պաշտպան
Անհատներ կամ խմբեր, որոնք պայքարում են Բաքվի բանտերում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման համար։

4. Հայկական աշխարհի միասնականություն
Անհատներ կամ խմբեր, որոնց գործունեությունը նպաստում է Հայաստանում հանրային համերաշխության ամրապնդմանը, երկխոսության զարգացմանը և Հայաստան-Սփյուռք միասնականությանը։

5. Սոցիալական ազդեցություն և մարդասիրություն
Անհատներ կամ խմբեր, որոնք անշահախնդիր գործունեությամբ նպաստում են հասարակության տարբեր շերտերի սոցիալական հոգսերի թեթևացմանը։

«Ռոզա Ծառուկյան» հատուկ մրցանակ
Սահմանված է նաև հատուկ մրցանակ՝ Հայաստանում և աշխարհում հանրային արժանապատիվ կեցվածքի և մարդասիրական գործունեության համար։

Ովքե՞ր կարող են առաջադրել թեկնածություններ
- Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի անդամները
- Հասարակական կազմակերպությունները
- Քաղաքացիական նախաձեռնությունները
- Մասնագիտական կառույցները

Թեկնածությունների առաջադրման հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
[email protected]
Կոնտակտային հեռախոսահամար՝ +37498 881987

Ամենից շատ դիտված

08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում
12:01 Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը. Տիգրան Արզաքանցյան
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին