Հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում «Կապան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ տանն աշխատանք կատարելիս բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Լևոն Ղ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կապանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Լևոն Ղ․-ն Սրաշեն բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող իր տան՝ երկրորդ հարկի պատշգամբում, որդու ներկայությամբ եռակցման աշխատանքներ կատարելիս աստիճանի վրա ոտքը սայթաքել է ու վայր ընկել և ստացած մարմնական վնասվածքների հետևանքով բուժաշխատողների կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում մահացել։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: