Գերմանիայի կանցլեր Մերցը բացառել է Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանումը Գերմանիայի և Եվրոպայի համար։
«Մենք ի գիտություն ենք ընդունել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը: Նման որոշումը բացառվում է Գերմանիայի և Եվրոպայի համար: Ռուսաստանը լուրջ բանակցություններ կվարի միայն ճնշման տակ, այդ իսկ պատճառով մենք պահպանում ենք նրա դեմ պատժամիջոցները:
Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների վրա Մոսկվայի անողոք հարձակումներից հետո մենք պետք է նույնիսկ խստացնենք պատժամիջոցները: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս իրավիճակում կարող է հույս դնել Գերմանիայի վրա: Նա կարող է նաև հույս դնել Եվրոպայի վրա:
Մենք աջակցում ենք Ուկրաինային և կշարունակենք համատեղ աշխատել Եվրամիությունում արդար և երկարատև խաղաղության համար, որը կպահպանի և՛ Ուկրաինայի ազատությունը, և՛ Եվրոպայի անվտանգությունը»,- նշել է նա։