Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:12 12-10-2026

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)

Հոկտեմբերի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 211 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 189 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 120 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 57, չամրակապված վարելու՝ 286, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 22, վարելու ընթացքում ծխելու՝ 581, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 220, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 586 և 1474 այլ իրավախախտում։

20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 74-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 54-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 141 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14979 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 316 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 398 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 3549, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 225, վարելու ընթացքում ծխելու՝ 797, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 779, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 202, արագության գերազանցման՝ 2016 և 5275 այլ իրավախախտում։

116 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 750-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 328-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 104-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 32 անձ։

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում