Ուղիղ եթեր
Ներքին 53 րոպե առաջ - 18:23 12-10-2026

Անվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թ. աճուրդը. Դատախազության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 8-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձը Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կհատուցի 385 հազար դրամ, քանի որ գույքը բնեղենով վերադարձնելն անհնար է:

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով