Ուղիղ եթեր
Ներքին 49 րոպե առաջ - 12:14 12-10-2026

15-ամյա աղջկա կյանքը բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Սամվել Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գնթունիկ» կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկվել 15-ամյա Նարե Ա.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին երեխային տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն։

Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմը անհետաձգելի բժշկական միջամտության արդյունքում կարողացել են երեխայի վիճակը կայունացնել, սակայն դեռևս պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։

Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ