Ներքին 55 րոպե առաջ - 13:34 10-10-2026

ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը

2026 թվականի սեպտեմբերին 24-ին և 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավարը և աշխատակիցները համապատասխանաբար հանդիպումներ են ունեցել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնի գլխավորած պատվիրակությունների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական սահմանի պահպանությանը և սահմանապահների մասնագիտական պատրաստվածությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով հատկապես ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, միջազգային համագործակցությունը և այդ համատեքստում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համար ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համակարգի ստեղծումը: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Կարևորվել է այդ ոլորտում Ժնևյան կենտրոնի (DCAF)-ի փորձառությունը և սերտ համագործակցությունը Կենտրոնի կողմից՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձնակազմերին ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն մատուցելու համար:

Հաշվի առնելով, որ ներկայումս պետական սահմանի համալիր կառավարման համակարգի կատարելագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է, ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում հատկապես շեշտադրվել է ԱՄՆ ՊՎՆԳ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուսման և վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ հետագա աջակցության կարևորությունը:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահների ուսումնական ծրագրերի լրամշակման, կատարելագործման ինչպես նաև դասախոսական կազմի վերապատրաստման ուղղությամբ։

Պետական սահմանի համալիր կառավարման համակարգի կատարելագործման և սահմանային վերահսկողությանն առնչվող ընթացակարգերի նաև գործառնական ուսումնասիրման նպատակով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներից կազմված պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելության գրասենյակի աջակցությամբ, «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակներում ուսումնական այցով 2026 թվականի սեպտեմբեր ամսին գտնվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում, այցելել Ֆինլանդիայի «Սահմանային և ափամերձ պահպանության» ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական գործընթացին, շրջայց կատարել նաև պետական սահմանի հատվածներում, այցելել նաև Հելսինկիի միջազգային օդանավակայան, ծանոթացել պետական սահմանի պահպանության առանձնահատկություններին, սահմանային վերահսկողությանն առնչվող գործառնական ընթացակարգերին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը