Մամուլ 1 ժամ առաջ - 07:40 07-10-2026

Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել․ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են ու կանգնել։

Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձը թերթին պատմեց, որ խնդիրը բիտումի՝ ժողովրդական լեզվով ասած` ձյութի դեֆիցիտն է։ Այն նախկինում ներկրել են Ռուսաստանից, այժմ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, ռուսական բիտում գրեթե չի ներկրվում Հայաստան, ինչն էլ խնդիրներ է առաջացրել իշխանությունների սիրած գործի` ասֆալտապատման հարցում։

Թերթին պատմեցին, որ, իհարկե, կա այլընտրանք՝ Իրանից էլ է բիտում գալիս, բայց մասնագետներն ասում են, որ այն որակային առումով զիջում է ռուսականին։ Եվ դա է պատճառը, որ վերջին տարիներին արված ասֆալտը մի քանի ամսից շարքից դուրս է գալիս»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ