Ավելին 51 րոպե առաջ - 17:52 23-09-2026

Մաաստրիխտի տաճարի զանգերը հնչեցրել են ՀՀ օրհներգը

Նիդերլանդների կարգավորող մարմինը ՀՌՀ-ին ուղղված իր շնորհավորական նամակի հետ մեկտեղ մեզ էր ուղարկել նաև տեսանյութ, որում սեպտեմբերի 21-ին Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի Սուրբ Սերվատիոս տաճարի զանգերը հնչեցրել են Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Հ․Գ․ Ըստ մի ավանդության՝ Սերվատիոսը ծնվել է Հայաստանում և եղել է Հիսուս Քրիստոսի հեռավոր երկրորդ զարմիկը։ Սուրբ Սերվատիոսի՝ հայկական ծագում ունենալու մասին ամենահին գրավոր հիշատակությունը վերաբերում է 11-րդ դարին։ Ենթադրվում է, որ այն հիմնված է ավելի վաղ, սակայն այժմ կորած աղբյուրների վրա։

Սերվատիոսի՝ Հայաստանի հետ հնարավոր կապը, ըստ այդ աղբյուրի, բացատրում է Հայաստանից ծագող Սերվատիոսին առնչվող բազմաթիվ առարկաների և մասունքների առկայությունը։ Դեռևս 6-րդ դարից սկսած՝ նրա գերեզմանի վրա կառուցվել են մի շարք հիշատակի եկեղեցիներ, որոնց գագաթնակետը դարձել է այսօր հայտնի բազիլիկը։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:51 Նոր էլեկտրոնային մատյանը կրկին կաթվածահար է արել դպրոցների աշխատանքը
23:18 Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը
23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան
23:02 Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշատակել է Փաշինյանին և Ալիևին
21:11 Ոստիկանությունը ուզում է բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանի դստերը