Երևան +21°
copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 18:03 10-02-2023

Դու մոտեցրիր երանելի այն պահը, երբ Ղազանչեցոց եկեղեցու վաղուց լռած զանգերը հաղթանակ ղողանջեցին համայն հայաշխարհի վրա

Այսօր ծնունդով արցախցի գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ծննդյան օրն է։

Բալայանը ծնվել է Ստեփանակերտում 1935 թվականին։ ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Բալայանը 2006 թ․ արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման։



80-ականների վերջին տաղանդավոր երկու հայերը՝ անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն ու գրող Զորի Բալայանը, սկսում են գործել հանուն Արցախի։ Բալայանը, օգտագործելով իր լայն կապերը, կազմակերպում է հանդիպում ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Գորբաչովի հետ։ 1988-ի փետրվարի 23-ին Կրեմլում Գորբաչովն ընդունում է Բալայանին ու Կապուտիկյանին:

Բալայանի պայքարի ընկեր Սիլվա Կապուտիկյանը նրա 70-ամյակի առիթով գրել է․ «30-40 տարի ընկած երկրեերկիր, դռնեդուռ, Մոսկվայի, Երևանի պաշտոնական անձանց, նշանավոր անհատների կաբինետները մտնել-ելնելով, նամակներ ու դիմումներ ներկայացնելով, բացատրելով, հորդորելով, այնուհետև Ստեփանակերտի, Երևանի հրապարակներում տասնամյակներով ցասումն ու վիրավորանքը զսպած ժողովրդին ոտքի հանելով, ազատագրական կռվի մղելով, քո ողջ էությամբ, հոգով, սրտով, խոսքով, գրքով դու մոտեցրիր երանելի այն պահը, երբ Շուշվա բարձունքից Ղազանչեցոց եկեղեցու վաղուց լռած զանգերը հաղթանակ ղողանջեցին համայն հայաշխարհի վրա:



Թանկագին Զորի, ես ուրախ եմ, որ մասնակից եմ եղել քո անխոնջ մաքառումներին և չնայած տարիքային տարբերությանը՝ մեր կյանքի մի ահագին հատված քայլել ենք միասին: Ես գիտեմ, որ հիմա փոքր-ինչ տարբեր են մեր համակրանքներն ու հակակրանքները, տարբեր են մեր կարդացած գրքերն ու մեր հավաքատեղիները, բայց այն էլ գիտեմ, որ այս խառնակ օրերում, երբ նախկին մարտիկներից ոմանք կառչել են աթոռներից ու թեքվել փողավորների կողմը, գայթակղվել բենզինի հոտով ու ադամանդի փայլով, դու մնացիր ղարաբաղյան կռվի խրամատներում, Աշոտ Ղուլյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի ու հազարավոր զոհյալների հիշատակի հետ, վիրավոր ազատամարտիկների, որդեկորույս մայրերի ու որբացած մանուկների կողքին: Այս ամենից բացի դու թանկ ես ինձ համար նաև նրանով, որ մնացել ես օրեցօր սակավացող թելերից մեկը, որ կապում է ինձ իմ կենսագրության ամենաոգեշունչ հատվածին, կապում է մեր ղարաբաղյան անցյալին, որ անցյալ չէ բոլորովին, այլ շարունակում է մնալ ներկա և կապել, միացրել մեզ իր տագնապներով, օտար ատյաններում սառնասիրտ առուծախի առարկա դարձած իր ողբերգությամբ, իր դժվարին ճակատագրով և իր հերոսական կերպարով»:

1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը։ Նա գործուն մասնակցություն է ունեցել Արաքսից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին:



Դերասան Սոս Սարգսյանն էլ նրա մասին գրել է․ «Պայքարը նրա գոյության միջոցն է: Արցախը՝ նրա մոտակա նպատակը: Պայքար հանուն արդարության, հանուն ճշմարտության, ա՛յն ճշմարտության, որ անհամատեղելի է դիվանագիտական խորամանկությունների հետ, հեռու է մանր խարդավանքներից:․․․․ Նա իր մեջ կրում է հայության երազանքը, իսկ այդ երազանքի սահմանն ընդարձակ է: Նրա ուժը թշնամու հանդեպ ատելության մեջ չէ, նման զգացումը ժանտախտի պես ավերիչ է ու կործանարար: Նրա ուժը հայրենիքի սիրո մեջ է, ուստիև՝ այլոց հանդեպ հարգանքի մեջ: Այ թե որտեղ է նա անխոնջ: Նրա եռանդը բազմիցս ապշեցրել է ինձ: Նա գործունյա է ինչպես ժողովրդի ոգին, ինչպես ոգու աշխատանքից ծնվող ժողովրդի իմաստնությունը: Նա իսկապես իր մեջ ներծծել է ժողովրդական ամենայն բան: Նա հայրենասեր է առանց շաղակրատանքի, վարող եզ»:

«Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու երազանք ուներ։ Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում էր՝ Արցախի պետական դրոշը վեր պարզած։ 2009թ. մայիսի 28-ին իսպանական Վալենսիա նավահանգստից մեկնարկած «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտվեց 2011թ․ օգոստոսի 5-ին՝ Մխիթարյան միաբանության մատույցներում։






Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։