Սպորտ 1 ամիս առաջ - 16:40 22-09-2026

UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից

Հայտնի են դարձել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի բժշկական որակազրկումների ժամկետները UFC 331 մրցաշարում կայացած մենամարտից հետո։

Ինչպես հաղորդում է MMAJunkie պարբերականը՝ վկայակոչելով Կալիֆոռնիայի նահանգի սպորտային հանձնաժողովին, երկու մարտիկներն էլ ստացել են նույնատիպ սահմանափակումներ: Ծառուկյանն ու Ռուֆին որակազրկվել են 45 օրով, ընդ որում՝ առաջիկա 30 օրվա ընթացքում նրանց արգելվում է անցկացնել կոնտակտային մարզումներ:

Բացի այդ, աջ աչքի շրջանում ստացած պատռվածքի պատճառով երկու մարզիկներն էլ 60 օրով կամ մինչև բժշկի հատուկ թույլտվությունը հեռացվել են խառը մենամարտերի մրցումներից։

Հիշեցնենք, որ Ծառուկյան – Ռուֆի դիմակայությունը կայացել էր սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Լոս Անջելեսի «Crypto.com» արենայում։ Հայ մարտիկը փայլուն հաղթանակ էր տարել՝ առաջին ռաունդի ավարտից ընդամենը 4 վայրկյան առաջ մրցակցին ենթարկելով նոկաուտի։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի