Արտաքին Մամուլ 1 ամիս առաջ - 07:27 22-09-2026

Առանց քվեաթերթիկների լցոնման՝ «Եդինյա Ռոսիա»-ի արդյունքը կլիներ 34%․ DW

Պետդումայի վերջին ընտրություններում «Եդինյա Ռոսիա» կուսակցության արդյունքը կկազմեր մոտավորապես 34 տոկոս՝ 1.7 անգամ պակաս պաշտոնապես հայտարարված 57.8 տոկոսից։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, հայտնել է «Նովայա գազետա Եվրոպա»-ն, որը հաշվարկներ է իրականացրել մաթեմատիկոս Սերգեյ Շպիլկինի մեթոդով, որը թույլ է տալիս հայտնաբերել քվեաթերթիկների լցոնումը։ Գրում է DW-ն։

Մեթոդը հիմնված է առանձին ընտրատեղամասերում մասնակցության և կուսակցությունների արդյունքների համեմատության վրա: Ինչպես բացատրում է հրապարակումը, նշանակալի վիճակագրական անոմալիաներ չունեցող ընտրատեղամասերը գրաֆիկի վրա կազմում են համեմատաբար հարթ «միջուկ», մինչդեռ երբ մեկ կուսակցության օգտին քվեարկած ձայների թիվը միաժամանակ աճում է մասնակցության հետ, ի հայտ է գալիս բնորոշ «գիսաստղի պոչ»:

«Այս տարի ազնիվ ընտրատեղամասերի միջուկը կազմում է «Եդինյա Ռոսիա»-ի օգտին քվեարկածների 34%-ը. Գրաֆիկը ցույց է տալիս, որ արդյունքների բաշխումը և մասնակցությունը կազմում են հարթ ամպ», - գրում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ