Սպորտ 3 ժամ առաջ - 19:43 21-09-2026

Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը հաղթեց Իրանի թիմին

Ուզբեկստանում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում ավարտվեց 6-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Իրանի թիմի հետ և հաղթեց 2,5-1,5 հաշվով։

Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը։

6 փուլից հետո մեր հավաքականը ունի 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի և առաջատարների թվում է։