Ուղիղ եթեր
Ներքին Ավելին 1 ամիս առաջ - 15:19 21-09-2026

ՀՀ անկախության ուղին՝ լուսային պրոյեկցիաներով

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կոչ արել բաց չթողնել Երևանի սրտում երեկոյան սպասվող տոնական միջոցառումը:

«Բաց չթողնե՛ք․ Հանրապետության հրապարակն այսօր հեքիաթային տեսք է ունենալու։

Ամբողջ միջոցառման ընթացքում շենքերի վրա աննախադեպ լուսային պրոյեկցիաներով կներկայացվի անկախության մեր անցած ուղին։

Իսկ փորձնական կադրերում այլ երկրի դրոշ կամ որևէ դավադրության հետք տեսածներին այսօր կրկին փոքրիկ հիասթափություն է սպասվում»։