Արտաքին Մամուլ 1 ամիս առաջ - 08:50 19-09-2026

ԱՄՆ-ն ու Դանիան Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի են հանգել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայի հետ «Գրենլանդիայի անվտանգության» վերաբերյալ համաձայնագրի մասին։ Համաձայնագիրը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել «մշտական ​​վերահսկողություն Գրենլանդիայի անվտանգության և բոլոր մյուս կարիքների նկատմամբ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը իր TruthSocial սոցիալական ցանցում ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան։ Գրում է DW-ն։

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն իրավունք է ստացել Գրենլանդիայում «անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ կղզու և Միացյալ Նահանգների անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու համար»։ Ավելին, առանց ԱՄՆ-ի հաստատման, «Միացյալ Նահանգների հակառակորդները» չեն կարողանա ռազմական բազաներ հիմնել Գրենլանդիայում կամ «զգայուն ներդրումներ» կատարել Դանիայի ինքնավար շրջանում։ Սակայն Թրամփը պնդում է, որ գործարքը «Միացյալ Նահանգներին ոչինչ չի արժենա»։

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անմիջապես կսկսի ընդլայնել իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայի մի քանի մասերում: Նա նաև գովաբանել է իրեն այնպիսի համաձայնության հասնելու համար, որին, նրա խոսքով, իր նախորդները չէին կարողացել հասնել 100 տարի, և որի արդյունքները «մեծապես կգնահատվեն ամերիկյան ժողովրդի կողմից»:

Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները հաստատել են, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր են մշակում, բայց չեն հաստատել, որ այն ստորագրվել է։

Կոպենհագենի և Նուուկի կառավարությունները ողջունել են Վաշինգտոնի հետ ստորագրվելիք համաձայնագիրը։ Այն օգուտ կբերի ՆԱՏՕ-ին, քանի որ կամրապնդի «մեր համատեղ անվտանգությունը Արկտիկայում և Հյուսիսատլանտյան տարածաշրջանում»,- ասել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։

Միաժամանակ, համաձայնագրով ճանաչում են Դանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծվում է Կոպենհագենի և Նուուկի համատեղ հայտարարության մեջ։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հավելել է, որ համաձայնագիրը «ապահովում և ամրապնդում է Գրենլանդիայի, Դանիայի Թագավորության, Միացյալ Նահանգների և Արևմտյան դաշինքի անվտանգությունը»։ Նիլսենը հավելել է, որ այն նաև ճանաչում է Գրենլանդիայի շահերը և ինքնավար շրջանի տեղը միջազգային համագործակցության մեջ։

Ավելին, Նուուկի և Կոպենհագենի կողմից հրապարակված հայտարարությունը վերնագրված է որպես մամուլի հաղորդագրություն Միացյալ Նահանգների հետ «սպասվող համաձայնագրի» վերաբերյալ: Սա կարող է նշանակել, որ փաստաթղթերն իրենք դեռ չեն ստորագրվել:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ