Սպորտ 1 ամիս առաջ - 23:07 18-09-2026

ՀՊԼ․ Նոան հաղթեց Վանին՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 8-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը (2-0)։

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 66-րդ րոպեին. աչքի ընկավ Մարկո Լազետիչը, որի համար սա 4-րդ գոլն էր ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։

Ընդամենը 9 րոպե անց՝ 75-րդ րոպեին, հենց Լազետիչի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց և խաղի վերջակետը դրեց երևանյան թիմի պատմության լավագույն ռմբարկու Հելդեր Ֆերեյրան։ Վերջինս խփեց իր 7-րդ գնդակը ընթացիկ առաջնությունում։

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 24 միավոր և շարունակում է վստահորեն ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Չարենցավանի «Վանը» մնաց 4 միավորով՝ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ